Նախագծային, ինժեներական և փորձագիտական կազմակերպություն Հայաստանում

Բնակելի և հասարակակ կառույցների նախագծում

Մեր մասին

Հ.Ս. ՊՌՈ ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2006թ: Իր գործունեության ժամանակահատվածում ընկերությունը իրականացրել է մի քանի տասնյակ նախագծեր: Նրանց մեջ ներառված են բնակելի, հասարակական, ժամանցային և արտադրական կառույցներ: Ընկերությունում են նախագծվել Բաղրամյան պողոտա 53, Սայաթ Նովա 40 և 42, Դավիթ Անհաղթ 11, Վարդանանց 69, Միկոյան 51 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրները:Ավարտական փուլում է Տերյան 5 հասցեում հյուրանոցային համալիրը: Կառուցման փուլում է Ռենեսանս բնակլի համալիրը: Նախագծման փուլում է բիզնես համալիր Տիգրամ Մեծ պողոտայում: Ընկերությունը պայմանագրային հիմունքներով մասնագիտական ծառայություններ է մատուցում այլ նախագծային կազմակերպությունների: Ընկերության կազմում ներգրավված են նաև բարձրակարգ փորձագետներ: Նրանց շնորհիվ իրականացվում է նաև նախագծային փաստաթղթերի փորձաքննություն:

Ծավալատարածական շենքեր և շինություններ

Բնակելի և հասարակական շենքերի նախագծում Մշակութային և մարզական կառույցների նախագծում Տրանսպորտային կառույցների նախագծում Մեմորիալ համալիրների նախագծում Պաշտամունքային կառույցների նախագծում

Կոնստրուկտիվ համակարգեր

Շենքերի և շինությունների կոնստրուկտիվ համակարգերի ստատիկ և դինամիկ հաշվարկում, նախագծում Տարածական մեծաթռիչք կոնստրուկցիաների ստատիկ և դինամիկ հաշվարկում, նախագծումelit.

Նախագծային աշխատանքների փորձաքննություն

Նախագծվող կառույցների շինարարության արժեքի որոշում, համաձայն գործող նորմատիվային փաստաթղթերի և արժեքի որոշման կարգերի Շինարտադրության կազմակերպման և աշխատանքների կատարման նախագծերի մշակում՝ համաձայն ՀՀ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և արտադրության կազմակերպման կարգի Շինարարության գնահատման նոր համալիրի ստեղծում և գործող նորմատիվային համակարգի տեղեկատվական լրացում

Շենքերի ինժեներական համակարգեր

Ջեռուցման համակարգերի նախագծում Օդափոխության և օդի լավորակման համակարգերի նախագծում Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծում Էլեկտրասնուցման և էլեկտրալուսավորման համակարգերի նախագծում Կապի և հաղորդակցման համակարգերի նախագծում Հակահրդեհային ազդանշանային համակարգերի նախագծում Գազամատակարարման համակարգերի նախագծում Հեռուստառադիոհաղորդակցային համակարգերի նախագծում Ինժեներական արտաքին ցանցերի նախագծում.