Հ․Ս․ՊՌՈ-ն ճարտարապետական և ինժեներական կազմակերպութուն է, որը մասնագիտացված է բնակելի և հասարկական նախագծման, կառուցվածքային համակարգերի և փորձագիտական գնահատման մեջ։ Մենք համատեղում ենք նորարարությունը, ֆունկցիոնալությունը և գեղագիտությունը՝ ստեղծելու համար ժամանակակից և կայուն տարածքներ։
Հ.Ս. ՊՌՈ ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2006թ: Իր գործունեության ժամանակահատվածում ընկերությունը իրականացրել է մի քանի տասնյակ նախագծեր: Նրանց մեջ ներառված են բնակելի, հասարակական, ժամանցային և արտադրական կառույցներ: Ընկերությունում են նախագծվել Բաղրամյան պողոտա 53, Սայաթ Նովա 40 և 42, Դավիթ Անհաղթ 11, Վարդանանց 69, Միկոյան 51 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրները:Ավարտական փուլում է Տերյան 5 հասցեում հյուրանոցային համալիրը: Կառուցման փուլում է Ռենեսանս բնակլի համալիրը: Նախագծման փուլում է բիզնես համալիր Տիգրամ Մեծ պողոտայում: Ընկերությունը պայմանագրային հիմունքներով մասնագիտական ծառայություններ է մատուցում այլ նախագծային կազմակերպությունների: Ընկերության կազմում ներգրավված են նաև բարձրակարգ փորձագետներ: Նրանց շնորհիվ իրականացվում է նաև նախագծային փաստաթղթերի փորձաքննություն: